Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակի կանխատեսումը
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը․
Հանրապետությունում մարտի 14-ի ցերեկը, 15-ին, 18-ի ցերեկը, 19-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 16-ին, 18-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է ձյուն:
Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Մարտի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևելյան 3-7 մ/վրկ, մարտի 14-16-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 15-17-ի գիշերը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:
Երևանում մարտի 14-ի ցերեկը, 15-ին, 18-ի երեկոյան ժամերին, 19-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն:
Մարտի 16-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել