HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՆ ռազմական ոստիկանությունն իրականացնում է «Արսենալ 2022» միջոցառումը

ՊՆ ռազմական ոստիկանությունը մարտի 1-ից իրականացնում է «Արսենալ 2022» միջոցառումը, որի շրջանակներում բացատրական աշխատանքներ են տարվում տարբեր ժամանակահատվածներում պատերազմական գործողություններին մասնակցած կամավորականների, զինծառայողների և քաղաքացիական անձանց կողմից ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձման ուղղությամբ:

Նախարարության փոխանցմամբ՝ բացատրական աշխատանքների արդյունքում ՊՆ ռազմական ոստիկանություն կամավոր հանձնվել է մեծ քանակությամբ զենք և զինամթերք, մասնավորապես՝ 2 հատ ԱԿ-74 տեսակի ինքնաձիգ, 1 հատ ձեռքի գնդացիր, 70 հատ տարբեր տեսակի նռնակ, 9287 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ, 2 հատ Մ-75 նռնականետ, 61 հատ նռնակի պայթուցիչ, 16 հատ Դ-30 հրանոթի պայթուցիչ, այլ զինամթերք։

«Արսենալ 2022» միջոցառումը շարունակվում է։ ՊՆ ռազմական ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ՌՈ տարածքային ստորաբաժանումներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter