
Հրանտ Բագրատյանը՝ դիտորդներին. «Թքած ունեմ ձեր դիտածների վրա»
ՀԱԿ հանրահավաքում ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, ժողովրդին դիմելով, հայտարարեց. «Որևէ մեկը չհամարձակվի լքել էս երկիրը, մենք մնում ենք մեր երկրում՝ պահելու մեր հողը, մեր երկիրը»:
ՀԱԿ անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մի քանի անգամ կրկնեց. «Մենք միակ ընդդիմությունն ենք»:
Վերլուծելով Հայաստանի բնակչության և ընտրելու իրավունք ունեցող բնակչության թվերը՝ Բագրատյանը զարմանք հայտնեց դիտորդների առաքելության նկատմամբ՝ նշելով, որ նրանք ընդհանրապես ուշադրություն չեն դարձրել թվերի ուռճացումներին:
«Թքած ունեմ ձեր դիտածների վրա»,- դիտորդներին դիմեց Հրանտ Բագրատյանը:
Նա նշեց, որ եթե իշխանությունները ծախսել են 25 մլն դոլար ընտրակաշառքի վրա, ապա առաջիկա 3 օրում վերադարձնելու են 125 մլն-ը:
«Գնացել ա Ղարաբաղ [Սերժ Սարգսյանը] խորհրդակցի՝ որտեղից ոնց վերցնի: Էսի դարձել ա սուտի, իրան կայսր զգացող մարդ»,- ասաց Հրանտ Բագրատյանը:
Նա շեշտեց. «Մի քանի մարդը հերիք են լինելու, որ Սերժ Սարգսյանը ծնկաչոք խնդրի՝ իրա հետ մեղմ վարվել»:
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել