HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Մաթևոսյանի գլխավորությամբ քննարկվել է Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի հետագա գործունեության ձևաչափը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել քննարկում՝ «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲ ընկերության հետագա գործունեության ձևաչափի, ինչպես նաև արդյունավետության բարձրացման ու զարգացման հնարավորությունների վերաբերյալ։

Կառավարության պաշոտնական կայքի հաղորդմամբ՝  «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը»  միակն է, որ Հայաստանում իրականացնում է պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիկ հետազոտություն, որը հնարավորություն է տալիս բժշկին վաղ շրջանում ախտորոշել ուռուցքային գոյացությունն ու մշակել բուժման ճշգրիտ մարտավարություն։ Այն միակն է նաև տարածաշրջանում, որ ցիկլոտրոն C18 արագացուցչի միջոցով անմիջապես կենտրոնում իրականացնում է իզոտոպի ստացման գործառույթ։

Մինչ քննարկումը, փոխվարչապետ Մաթևոսյանն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Ընկերության տնօրեն Նորայր Կոստանյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Կենտրոնում, եղել Ճառագայթային ախտորոշման բաժանմունքում և արտադրական մասում, ծանոթացել է ընկերության հնարավորություններին ու խնդիրներին։

Շահագրգիռ պետական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած քննարկման ժամանակ, նախարար Ավանեսյանը կարևորել է Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարի շրջանակներում նման կառույցի գործունեությունն ու արդյունավետ կառավարումը և ընդգծել, որ ՀՀ-ում, վերջին երեք տարիներին, քաղցկեղի դեմ պայքարի ուղղությամբ Կառավարությունը մեծ ներդրումներ է իրականացրել թե՛ հետազոտությունների շրջանակի ընդլայնման և թե՛ պետական պատվերի շրջանակում վիրահատությունների իրականացման ուղղությամբ։ Դրա հետևանքով շատ ծառայություններ հասանելի են դարձել ազգաբնակչությանը, որի արդյունքում, ըստ նախարարի, ունենք բարենպաստ ելքերով ցուցանիշների դինամիկա։ Այդ համատեքստում, կարևորվել է ոլորտի զարգացման ուղղությամբ Կառավարության ծրագրով նախատեսված քայլերի իրականացումն ու Կենտրոնի արդյունավետ կառավարման անհրաժեշտությունը:

Ընկերության տնօրենի՝ Կենտրոնի ներկայիս իրավիճակի և զարգացման տեսլականի մասին ելույթից հետո տեղի է ունեցել մտքերի փոխանակություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter