
Արամ Սարգսյան. «Մենք հաղթեցինք Ադրբեջանին, բայց խաղաղ ժամանակ չենք կարողանում իրար գլխի հավաքվել»
ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը Ազատության հրապարակում հավաքված մարդկանց կես-կատակ, կես-լուրջ ասաց. «Ցավակցեք էս տղերքին, որոնք պառլամենտում սնամեջ, դատարկ դեմքեր են տեսնելու, բայց մեր հրապարակը լիենելու է սա»:
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ժողովրդին շնորհավորեց այսօրվա տոնի՝ Շուշիի ազատագրման կապակցությամբ: Նա հատուկ շնորհավորեց ԵԿՄ-ին և «նրա հավերժ նախագահ» Վազգեն Սարգսյանին, ինչից հետո ժողովուրդը վանկարվեց «Վազ-գեն, Վազ-գեն, Վազ-գեն»:
«Մենք հաղթեցինք Ադրբեջանին, բայց խաղաղ ժամանակ չենք կարողանում իրար գլխի հավաքվել: Հասարակության մի ստվար հատված փող-թեկնածուին գերադասում է մարդ-թեկնածուից: Մենք պիտի մտածենք, թե ինչ պետք է անել, որ 7 ամսից եկող ընտրություններում ժողովուրդը գերադասի մարդ-թեկնածուին»,- ասաց Արամ Սարգսյանը:
Իսկ Արամ Մանուկյանը նշեց, որ Սահմանադրական դատարանն իրենց վերջին ատյանը չի լինելու, ՀԱԿ-ն ընտրություննեի արդյունքները բողոքարկվելու է ընդհուպ մինչև Եվրադատարան: Մանուկյանը հայտարարեց նաև, որ այսօր երթ չի լինլու, քանի որ ՀԱԿ-ի գրաֆիկը խիստ հագեցած է, Կոնգրեսը քաղաքական կոնսուլտացիաների մեջ է մյուս ուժերի հետ ու նաև զբաղված է ընտրախախտումների ուսումնասիրությամբ:
ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն ասաց, որ այս իշխանությունները և արդար ընտրություններն անհամատեղելի են:
«Ստացվում է՝ որքան մեր ժողովուրդը աղքատանում է, այնքան ավելի մեծ սիրով է լցվում իշխանությունների նկատմամբ: Մենք այստեղ հավաքվել ենք՝ շարունակելու պայքարը՝ հանուն արդարության, հանուն փոփոխությունների»,- ասաց Ստեփան Դեմիրճյանը:
Մեկնաբանել