HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 50 բեռնատար ավտոմեքենա

Մարտի 14-ին, ժամը 17։26-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարավան-Գորայք ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել։

Ժամը 21:37-ի դրությամբ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 50 բեռնատար ավտոմեքենա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter