Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Նորդիկ-Բալթիկ մի խումբ երկրների դեսպանների
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մարտի 14-ին ընդունել է Հայաստանում Նորդիկ-Բալթիկ մի խումբ երկրների դեսպանների, մասնավորապես՝ Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին, Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնի Էստոնիայի Հանրապետության դեսպան Ռինա Կալյուրանդին, Ֆինլանդիայի Հանրապետության դեսպան Կիրստի Նարինենին, Լատվիայի Հանրապետության դեսպան Ինգրիդա Լևրենցին և Նորվեգիայի դեսպան Հելեն Սենդ Անդրեսենին: Այս մասին տեղեկացնում է կառավարության լրատվական ծառայությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիներին, հայ-ադրբեջանական սահմանների դելիմիտացմանը և դեմարկացմանը վերաբերող հարցեր:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տրանսպորտային բոլոր ուղիների ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքների, ինչպես նաև տարածաշրջանային վերջին զարգացումների և Հայաստանի վրա դրանց հումանիտար և սոցիալ-տնտեսական հետևանքների շուրջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել