«Ժողովուրդ». Քոչարյանն ու Սարգսյանը կհանդիպեն Ղուկասյանի միջնորդությամբ
Այսօր Շուշիի ազատագրման եւ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրն է: Արցախում աննախադեպ շքեղ միջոցառում է կազմակերպվել, որն իրենց ներկայությամբ կպատվեն նաեւ Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահները: Այս իրողությունը հետաքրքիր է այն առումով, որ հետընտրական այս երկու օրերի ընթացքում քաղաքական դաշտում դեռ անորոշություն է տիրում: Վիճակին վերջ կտրվի միայն Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի համատեղ որոշումից հետո:
Ըստ «Ժողովուրդին» հասած լուրերի՝ Քոչարյանն ու Սարգսյանը Արցախում կհանդիպեն ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի միջնորդությամբ (գուցե արդեն հանդիպել են): Չի բացառվում, որ Քոչարյանը Սերժ Սարգսյանի առջեւ դնի իրեն վարչապետ նշանակելու հարցը: Եվ երբ նրանք վերջնական որոշման գան, նոր կպարզվի՝ Հայաստանում ՀՀԿ-ն կձեւավորի՞ իշխող կոալիցիա, թե՞ միայնակ կիրացնի իշխանությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել