HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի կունենա «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսը

Մարտի 31-ից ապրիլի 2-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսը: Այս մասին հայտնում են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։

Ցուցահանդեսի նպատակն է խթանել ժամանակակից տեխնոլոգիաներն ու ծառայությունները, ստեղծել համագործակցային նոր կապեր, ամրապնդել գործընկերային հարաբերություններ, գտնել նոր գործընկերներ և ներդրողներ։  

Պաշտպանական և տեխնոլոգիական ոլորտի մասնագիտացված այս միջոցառմանը կմասնակցեն ՀԱՊԿ և մի շարք այլ երկրների հատուկ տեխնիկական սարքավորումների և անվտանգության համակարգերի առաջատար ընկերություններ։ 

Ներկա կգտնվեն նաև գերատեսչությունների ղեկավարներ, պաշտպանական և անվտանգային տեխնոլոգիաների ոլորտի  ներկայացուցիչներ, տարբեր երկրների մասնագետներ, բազմաթիվ այցելուներ։ 

Միջոցառման շրջանակում տեղի կունենա ՀԱՊԿ խորհրդի գործադիր նիստը: 

Ցուցահանդեսի մուտքն ազատ է, գրանցումը՝ պարտադիր (բջջային հավելվածի միջոցով): Գրանցվելու համար պետք է անցնել այստեղ:

Ցուցահանդեսի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը ներկայացված է միջոցառման պաշտոնական կայքում։

Ցուցահանդեսի կազմակերպիչը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն է։ Համակազմակերպիչներն են Պաշտպանության նախարարությունը, «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲ ընկերությունը և «Բիզոն ցուցահանդեսային ընկերությունների միություն» ՓԲԸ-ն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter