HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 112 ավտոմեքենա

Մարտի 14-ից 15-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 36 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Սյունիքի մարզի Գորայք-«Զանգեր», Վերին Խոտանան-Տաթև, Կապան-Տաթև ավտոճանապարհներին, Կապան, Կոտայքի մարզի Աբովյան, Հրազդան, Ծաղկաձոր, Լոռու մարզի Տաշիր, Վանաձոր, Տավուշի մարզի Դիլիջան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Աղնջաձոր գյուղում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Գավառ քաղաքներում Ծովագյուղ, Հայրավանք, Արագածոտնի մարզի Արագած, Ափնագյուղ, Շիրակի մարզի Ամասիա գյուղերում, Գյումրի-Բավրա, Բերդաշեն-Ամասիա, Լեռնուտ-Ջաջուռ ավտոճանապարհներին:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 112 ավտոմեքենա և 65 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter