«Չորրորդ ինքնիշխանություն». ՕԵԿ-ը քցել է իր «ընտրողներին»
«ՉԻ» տեղեկություններով՝ Աջափնյակ վարչական շրջանի իր ընտողներին «Օրինաց երկիր» կուսակցությունը խոստացել էր որպես փոխհատուցում հեռախոսներ բաժանել: Սակայն հեռատեսություն էր ունեցել եւ ապահովության համար Աջափնյակի բնակիչներին նախ հեռախոսի քարտերն էր բաժանել, իսկ հեռախոսները թողել էր ընտրություններից հետո: Ինչպես հետո պարզվեց, իր ընտրողներից ՕԵԿ-ը մեծ հիասթափություն է ապրել եւ հրաժարվում է խոստացած հեռախոսների տրամադրումից: Արթուր Բաղդասարյանի հայտարարած 170 հազար ձայնի փոխարեն սատացած 82 690 քվեն անչափ զայրացրել է վերջինիս, եւ նա հրահանգել է հեռախոսներ չտրամադրել այն մարդկանց, ում վաղօրոք հեռախոսի քարտեր էին բաժանվել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել