
Գրանցվել է կորոնավիրուսի 79 նոր դեպք. մահացել է 8 մարդ
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 79-ով՝ ընդհանուր կազմելով 422 155: Նախօրեին կատարվել է 3193 թեստավորում (ընդհանուր՝ 2 941 837): Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Մահացել է 8 մարդ: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 8587 է:
Առողջացել է ևս 108 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 408 907-ի:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 3019 քաղաքացի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել