100 նոր ավտոբուս, 460 վերելակ․ ընդունվել է Երևանի 2022 թվականի լրամշակված բյուջեի նախագիծը
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ մարտի 15-ին Երևանի ավագանու նիստում ընդունվել է 2022 թվականի լրամշակված բյուջեի նախագիծը, որով հաստատվել են մի քանի ծախսային ծրագրեր, մասնավորապես.
- կներկրվեն 100 հատ 12 մետրանոց եվրոպական արտադրության ավտոբուսներ, որոնք ձեռք կբերվեն ՀՀ Կառավարության և ՎԶԵԲ-ի աջակցությամբ,
- կտեղադրվի 460 նոր վերելակ՝ նախորդ տարվա 54-ի համեմատ, որի համար համայնքային բյուջեից կհատկացվի շուրջ 3,2 մլրդ դրամ,
- ձեռք կբերվի ժամանակակից 10 տրոլեյբուս,
- Երևանյան լճի աջակողմյան հատվածում հանգստի գոտի կառուցելու նպատակով կհատկացվի 190 մլն դրամ, ինչպես նաև կմաքրվի հարակից տարածքը,
- կկառուցվեն 20 նոր մինի ֆուտբոլային խաղադաշտեր, որոնց համար համայնքային բյուջեից կհատկացվի հավելյալ 140 մլն դրամ
- կկառուցվեն թենիսի 2 կորտեր Շենգավիթ վարչական շրջանում, որի համար համայնքային բյուջեից կհատկացվի 61 մլն դրամ
- 2022-ին հարմարավետ պայմաններ կապահովվեն նաև Կենտրոն վարչական շրջանում գտնվող Աբովյան պուրակում,
- կհիմնանորոգվի նաև Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակի 40-ամյակի հուշահամալիրի այգին, կվերագործարկվեն շատրվանները,
- շուրջ 350 մլն դրամով կարդիականացվի նաև Աշտարակի խճուղու լուսավորությունը,
- Երևանի փողոցներում լրացուցիչ կտեղադրվի հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող 28 լուսացույց:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել