Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով
Հայաստանի տարածքում մարտի 16-ի ցերեկը, 17-ի երեկոյան, 18-ի գիշերը, 21-ի ցերեկը առանձին շրջաններում, 18-ի ցերեկը, 19-20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Այս մասին հաղորդում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Քամին՝ հյուսիս-արևմտյան 3-7 մ/վրկ, մարտի 18-21-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 14-18 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 17-ի գիշերը կնվազի 5-8 աստիճանով:
Երևանում մարտի 16-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարտի 18-21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել