Ֆինանսների նախարարը հյուրընկալել է ԱԶԲ տնօրենների խորհրդում Հայաստանը ներկայացնող գործադիր տնօրենին
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ մարտի 16-ին, ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տնօրենների խորհրդում Հայաստանը ներկայացնող գործադիր տնօրեն Արիֆ Բահարուդինի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է ֆիննախի մամուլի ծառայությունը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են Ասիական զարգացման բանկի հետ ունեցած ընթացիկ ծրագրերի մանրամասները, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային եւ համաշխարհային մարտահրավերների եւ դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումների իրականացման վերաբերյալ:
Ինչպես ասվում է ֆիննախի հաղորդագրությունում, Տիգրան Խաչատրյանն իր խոսքում կարեւորել է ԱԶԲ-ի հետ ունեցած օրինակելի համագործակցությունը եւ շնորհակալություն հայտնել 15 տարիների ընթացքում ձեւավորված կառուցողական փոխգործակցության համար:
Նախարար Խաչատրյանն ընդգծել է, որ ԱԶԲ-ն զգալի ներգրավվածություն ունի Հայաստանի Հանրապետությունում մի շարք ուղղություններով իրականացվող բարեփոխումների գործընթացում եւ Հայաստանի համար կարեւորագույն ծրագրերում:
Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվել է համագործակցության շրջանակի շարունակական ընդլայնումը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել