HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գնաճ՝ միջազգային բեռնափոխադրումների ոլորտում

Միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող «Գլոբինգ» ընկերությունը տեղեկացնում է, որ բեռնափոխադրումների ոլորտում վերջին 12 ամիսներին գրանցված 42% գնաճի հետեւանքով ընկերության ծառայությունների սակագները փոփոխվել են, բայց «ընդամենը 20%-ով»։

Գնաճի հիմնական պատճառը, ըստ ընկերության, միջազգային տնտեսաքաղաքական իրավիճակն է։

Ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշված են այն փոփոխությունները, որոնք հանգեցրել են միջազգային բեռնափոխադրումների սակագների աճի։

Վառելիքի գնաճ 

Covid-ի սկզբից մինչև հիմա վառելիքի արժեքը բարձրացել է 25-35%-ով, որը կազմում է ավիաընկերությունների ծախսերի  մեկ քառորդը, հաճախ նաև՝ ավելին։

Չվերթների դեֆիցիտ

Ստեղծված իրավիճակում բեռնատար օդանավերը մեծամասամբ զբաղված են հումանիտար օգնության փոխադրումով, և  մեր ծանրոցների տեղափոխությունն իրականացվում է  այլընտրանքային ավելի թանկարժեք ուղիներով։

Արտարժույթի տատանումներ

Ինչպես նաև, շարունակվում են արտարժույթի տատանումները։ Ըստ օրենքի մենք կարող ենք ընդունել ծառայության վճարները ՀՀ դրամով, սակայն մեր ծախսերը մենք վճարում ենք տարբեր արժույթներով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter