HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության շնորհավորական ուղերեձը մայիսի 9-ի առթիվ

Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում ենք բոլորիս  Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ:

Մայիսի 9-ը մեր կյանքում նշանավորվում է Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում մեր ժողովրդի հաղթանակներով և Հայրենիքի պաշտպանության պանծալի խորհուրդ ունի մեզ համար:
 
Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած մեր հայրենակիցները հերոսաբար պայքարեցին հանուն աշխարհում խաղաղության հաստատման, նույն ոգով էլ մեր քաջարի հայորդիները ազատագրեցին Շուշին` ամրագրելով հայ ժողովրդի հաղթանակը արցախյան պատերազմում և վերահաստատելով ազատ ու անկախ ապրելու մեր ժողովրդի արդար իրավունքը:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը շնորհավորելով բոլորիս այս մեծ տոնի առթիվ, համոզված է, որ Հայաստանի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լի են վճռականությամբ պաշտպանելու խաղաղությունը և քայլելու զարգացման ու ժողովրդավարացման ճանապարհով:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն

9 մայիսի, 2012 թ.

Երևան 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter