HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Կառավարությունն առաջարկում է համայնքների 3 տարվա միջնաժամկետ ծախսերի ծրագիր հաստատել

Կառավարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է համայնքների միջնաժամկետ ծախսերի ծրագիր հաստատել առաջիկա 3 տարվա համար։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խոսքով՝ օրենդրական փաթեթով նախատեսվում է, որ համայնքի ավագանին մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 10-ը հաստատի համայնքի միջնաժամկետ ծախսային ծրագիրն առաջիկա 3 տարիների համար, այն հրապարակի և ներկայացնի մարզպետին։ Միջնաժամկետ ծախսային ծրագրի կազմման համար հիմք է հանդիսանում համայնքի զարգացման հնգամյա ծրագիրը։

Օրենսդրական փաթեթին զուգահեռ Ֆինանսերի նախարարությունը մշակում է մեթոդական ուղեցույց, որպեսզի համայնքների ավագանիները կազմեն համայնքների միջնաժամկետ ծախսերը։

Ըստ Գնել Սանոսյանի՝ նախագիծը համայնքներին առաջին հերթին հնարավորություն կտա ճիշտ կառավարել իրենց ֆինանսական միջոցները։

Փաշինյանն էլ նշեց, որ այս փոփոխությունից հետո պետք է այնպես անեն, որ համայնքների բյուջեները մինչև տարեվերջ ընդունվեն, որպեսզի կապիտալ ներդրումների ցիկլը մեկնարկի ավելի վաղ՝ ժամանակի կորուստ չունենալու նպատակով։

«Նախորդ տարի նկատեցինք, որ, օրինակ, սուբվենցիոն ծրագրերի իրականացման առումով էն պրոբլեմն ենք ունենում, որ այդ վարչարարական ցիկլը շինարարության սեզոնի մի մեծ հատված դուրս է թողնում։ Իհարկե, մենք հիմա այնքան մեծ ծավալի ծրագրեր ունենք, որ փոխանցվում են հաջորդ տարի։ Մեր ընկալումն է, որ ծրագրերը պետք է հաստատված լինեն»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նաև տեղեկացրեց, որ 250 մլն դրամը գերազանցող կապիտալ ծախսերը քննարկվելու են Հանրային ներդրումային կոմիտեում և որոշվելու են առաջնահերթությունները։

Օրենսդրական նախաձեռնությունը կքննարկվի նաև Ազգային ժողովում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter