HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Երվանդ Սերոբյանը նշանակվեց Շիրակի պետական համալսարանի ռեկտոր

Կառավարությունը մարտի 17-ի նիստում հաստատեցին «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Երվանդ Սերյոժի Սերոբյանի ընտրության արդյունքները:

Փետրվարի 19-ին մրցույթ է տեղի ունեցել համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։ Նիստին մասնակցել է հոգաբարձուների խորհրդի 20 անդամից 19-ը:

Փակ, գաղտնի քվեարկությանը մասնակցած խորհրդի 19 անդամի ձայների մեծամասնությամբ (12 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ) ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Երվանդ Սերյոժի Սերոբյանն ընտրվել է Շիրակի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում՝ 5 տարի ժամկետով:

Նորընտիր ռեկտորը Կառավարության նիստում նախ շնորհակալություն հայտնեց հոգաբարձուների խորհրդին, ապա նշեց, որ իր շուրջ ձևավորված թիմը, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական կազմը մտադիր է առաջնահերթ լուծել կրթության որակի խնդիրը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter