Մարտի 18-22-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ
Մայրաքաղաքում այսօր ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 18-22-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ ձյան տեսքով: Այս մասին հաղորդում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Մարզերում այսօր երեկոյան, մարտի 18-ի գիշերը, 21-ի գիշերը, 22-ի ցերեկն առանձին շրջաններում, 18-ի ցերեկը, 19-ին, 20-ին, 22-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին՝ հյուսիս-արևմտյան 3-7 մ/վ, մարտի 18-21-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 14-18 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ ձնախառն անձրև։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել