HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ամերիկյան հետախուզություն. պատերազմի 20 օրվա ընթացքում զոհվել է ավելի քան 7000 ռուսաստանցի զինվորական

Ուկրաինայում պատերազմական գործողությունների 20 օրվա ընթացքում զոհվել է ավելի քան 7 հազար ռուսաստանցի զինվորական։ Դա ավելին է, քան վերջին 20 տարում Իրաքում և Աֆղանստանում զոհված ամերիկացի զինվորականների թիվը։ Այդ մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով ամերիկյան հետախուզությանը։

Լրատվամիջոցի տվյալներով՝ վիրավորվել է 14 000-ից 21 000 ռուսաստանցի զինվորական։ The New York Times-ը պնդում է, որ, ընդհանուր առմամբ, Ռուսաստանի կողմից պատերազմին մասնակցում է ավելի քան 150 000 զինվորական։

Պենտագոնի անանուն պաշտոնյաները նշել են, որ կորուստների մեծ և աճող թիվը լրջորեն ազդում է ռուսական զորքի մարտական ոգու վրա։

Ընդ որում, The New York Times-ի աղբյուրներն ընդգծել են, որ զոհերի վերաբերյալ նրանց տվյալները կարող են ճիշտ չլինել, որովհետև կազմվել են լրատվամիջոցների, արբանյակային լուսանկարների, ռուսական զինծառայողների և տեխնիկայի լուսանկարների ու կողմերի պաշտոնական տվյալների վերլուծության արդյունքում։

Ռուսաստանի ՊՆ-ն միայն մեկ անգամ է հրապարակել իր զոհերի թիվը։ Մարտի 2-ի հրապարակման համաձայն՝ ռուսական կողմն Ուկրաինայում ունեցել է 498 զոհ, ևս 1597 զոհի մասին հայտնել էին ավելի վաղ։

Ուկրաինական կողմի պնդմամբ՝ ռուսական բանակի կորուստները կազմել են 13,8 հազար։ Ընդ որում, չէր նշվում, թե նրանցից քանիսն են զոհված, վիրավոր կամ գերի։

Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ պատերազմի ընթացքում ռուսական կողմը կորցրել է նաև 4 գեներալ։ Ռուսաստանն այս տվյալները չի հաստատել։ The New York Times-ի աղբյուրները պնդում են, որ ռուսաստանցի գեներալների մեծ մասը խոսում են չպաշտպանված հեռախոսներով և ռացիաներով։

Լուսանկարը՝ elpais.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter