HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանները հայտնաբերել են «շոկո» և «կրիստալ» թմրանյութեր

Ոստիկանության պաշտոնական կայքը հայտնում է, որ հետախույզները մարտի լույս 12-ի գիշերը Կիևյան փողոցում ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 34 և 31 տարեկան երկու տղամարդու՝ «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ:

31-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են բյուրեղանման և շագանակագույն զանգվածներ, նաև՝ գաղտնի փականով դանակ, իսկ 34-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ՝ մոխրացված հետքերով կաթուցիչներ:

31-ամյա տղամարդը հայտնել է, որ «շոկո» և «կրիստալ» թմրանյութերը ձեռք է բերել անձնական օգտագործման համար: Նշանակվել են փորձաքննություններ, հանգամանքները պարզվում են: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter