HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում կատարվել է գանգի դեֆեկտի պլաստիկա՝ տիտանե կոնստրուկցիայով️

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում իրականացվել է աննախադեպ վիրահատություն: Կատարվել է գանգի դեֆեկտի պլաստիկա՝ տիտանե կոնստրուկցիայով️։

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն տեղեկացնում է, որ 04.06.2021թ ՃՏՊ-ից հետո ծայրահեղ ծանր վիճակով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 8-ամյա աղջնակ՝ գանգուղեղային բաց վնասվածքով, գլխուղեղի ծանր սալջարդով, կոնտուզիոն հեմոռագիկ օջախների առաջացմամբ, աջ քունքոսկրերի բեկորային կոտրվածքներով, թոքերի սալջարդով ու այլ ուղեցող վնասվածքներով:

«Գանգուղաղային վնասվածքը բուժվել է վիրահատական եղանակով, երեխան դուրս է գրվել մոտ 40 օր անց` գանգի ընդարձակ դեֆեկտով։ Երեխայի ընհանուր վիճակի բարելավումից հետո, տրավմայից մոտ 8 ամիս անց գանգի դեֆեկտը փակելու նպատակով՝ Հայաստանում առաջին անգամ կիրառվել է չափերի մեծացման հնարավորութուն ունեցող տիտանե կոնստրուկցիա։ Տիտանե կոնստրուկցիան պատրաստված է ինդիվիդուալ` ելնելով նախավիրահատական ԿՏ քննությամբ ստացված դեֆեկտի չափերից, ձևից և գանգի սպասվող կոնտուրներից: Կոնստրուկցիան բազմակոմպոնենտ է, ունի կենտրոնախույս տեղաշարժի հնարավորություն` ըստ մանկական գանգի հետագա աճի ուղղությունների: Այսպիսով կոնստրուկցիան ապահովելու է ուղեղանյութի պաշտպանությունն արտաքին վնասվածքներից, վերականգնելու է գանգի նորմալ կոնտուրները և մյուս կողմից չի խոչընդոտելու դեֆեկտի տեղամասում գանգի հետագա աճին: Տիտանե կոնստրուկցիան պատրաստել է Digital Diagnostic Center-ը: Երեխայի համար այն տրամադրվել է որպես նվիրատվություն»,- նշված է գրառման մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter