HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այս պահին Հայաստանի տարածք ադրբեջանական զինված ոչ թե 3, այլ 4 ներխուժում կա․ Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով պատերազմից հետո Հայաստանի սահմանային իրավիճակին։ Գրառումը նույնությամբ ներկայացնում ենք ստորև․

«Այս պահին կա Հայաստանի տարածք ադրբեջանական զինված ոչ թե 3, այլ 4 ներխուժում`

  1. Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղ - 2022թ. մարտ:
  2. Սյունիքի մարզի Գորիս համայնք (հիմնական` Սև լճի տարածք` Ակներ ու Վերիշեն գյուղերի ուղղությամբ, Իշխանասարի հատված) - 2021թ. մայիս:
  3. Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք (Կութ, Վերին Շորժա և մի շարք այլ գյուղեր) - 2021թ. մայիս:
  4. Սյունիքի մարզի Ծավ գյուղին հարող սահմանային հատված - 2020թ. հոկտեմբեր:

Բոլորին խնդրում եմ չանտեսել Ծավ գյուղի հատվածում ՀՀ ներխուժումը և դա նույնպես նկատի ունենալ բոլոր գործողություններում:

Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների անօրինական ներկայություն (2020թ. նոյեմբեր-դեկտեմբեր), ինչպես նաև այդ ճանապարհների անօրինական արգելափակումներ (2021թ. նոյեմբեր):

Չպետք է մոռանանք նաև, որ 2020թ. նոյեմբերից սկսած ՀՀ գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինված ծառայողները ներկա են հաճախ դեռ խորհրդային տարիներից օրինական փաստաթղթերով ՀՀ բնակիչներին պատկանող, ինչպես նաև համայնքային սեփականության հողատարածքներում ու տներում:

Այս ամենին զուգահեռ, ադրբեջանական իշխանությունները բարձրագույն մակարդակով շարունակում են ատելության, թշնամանքի քարոզի քաղաքականությունը և իրենց ներկայությամբ,  ու ադրբեջանական զինված ծառայողները անհնարինության են վերածել մեր սահմանային բնակիչների բնականոն կյանքը:

ԼՐԱՑՈւՄ` տեքստը վերաբերում է պատերազմից հետո հիմնական վիճակին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter