Հայտնաբերվել և կալանավորվել է անհետ կորած զինվորների հարազատներից փող հափշտակած անձը
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները մարտի 17-ին մայրաքաղաքի Ներքին Չարբախ թաղամասում հայտնաբերել ու Մարտունու բաժին բերման են ենթարկել 41-ամյա հետախուզվողի։
Ոստիկանությունը հայտնում է, որ 2021 թվականի ապրիլին ԱԱԾ-ում խարդախության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվել էր, որ 41-ամյա տղամարդը 44-օրյա պատերազմի ժամանակ Երևանում, Մարտունիում, Աբովյանում և Մասիսում բնակվող ժամկետային զինծառայողների հարազատներին մոլորեցնելով՝ հավաստիացրել էր, որ զինվորները չեն զոհվել ու գտնվում են Բաքվում և ինքը, Ադրբեջանում ընկերական կապերն օգտագործելով, կարող է գերության մեջ գտնվող զինվորներին տեղափոխել Ռուսաստան կամ Վրաստան, այնուհետև՝ Հայաստան։
Գործընթացը կազմակերպելու համար անհետ կորած զինվորների ծնողներից ու հարազատներից պահանջել ու բանկային փոխանցումների միջոցով ստացել էր ընդհանուր 1 միլիոն 558 հազար դրամ։
41-ամյա տղամարդը կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել