Առանց մաքսատուրքի ներմուծվող ծանրոցների շեմը բարձրացվել է մինչև 1000 եվրո
Եվրասիական տնտեսական հանձնաժողովն այսօր որոշում է ընդունել, որով ֆիզիկական անձանց կողմից առանց մաքսատուրքի ներմուծվող ապրանքների շեմը բարձրացվել է մինչև 1000 եվրո։ Սա վերաբերում է այն ծանրոցներին, որոնք ներմուծվելու են փոխադրողների միջոցով, կամ փոստային առաքանիով։
Որոշումն ուժի մեջ կմտնի դրա պաշտոնական հրապարակումից 10 օրացուցային օր հետո։ Սակայն այն ժամանակավոր է և կգործի մինչև 2022թ. հոկտեմբերի 1-ը։
Այն դեպքերում, երբ ծանրոցի արժեքը կգերազանցի 31 կգ, անհրաժեշտ կլինի վճարել մաքսատուրք պատվերի գումարի 15%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 2 եվրո 1 կգ համար։
Ներկայում առանց մաքսատուրքի անձնական օգտագործման համար ներմուծվող ապրանքների վերին շեմը 200 եվրո է։ Այս սահմանաչափը կիրառվել էր դեռևս 2020թ. հունվարի 1-ից։
Ըստ ԵՏՀ-ի՝ նոր որոշումը թույլ կտա աջակցել այն քաղաքացիներին, որոնք անձնական օգտագործման համար արտասահմանյան խանութներից ապրանք են պատվիրում, միևնույն ժամանակ՝ խուսափել ապրանքների դեֆիցիտից։
Գլխավոր լուսանկարը՝ Ալեքսանդր Կրյաժև / РИА Новости
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել