Վերին Խոտանան գյուղի ճանապարհահատվածում առաջացել է տրանսպորտային միջոցների խցանում
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 18-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, առատ ձյան և մերկասառույցի պատճառով Վերին Խոտանան գյուղի ճանապարհահատվածում առաջացել է տրանսպորտային միջոցների խցանում։
Այժմ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի՝ Սյունիքի մարզի ճանապարհների պահպանման և շահագործման պատասխանատուն, կապալառու կազմակերպության աշխատակիցները ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ուժերով իրականացնում են ճանապարհի բացման և երթևեկության կազմակերպման աշխատանքներ։
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Գորայք-Զանգեր ավտոճանապարհը, Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Ճամբարակի, Գավառի, Մարտունիի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել