HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն ընդունել է Ռումինիայի Սենատի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է մասնավոր այցով Հայաստանում գտնվող Ռումինիայի Սենատի նախագահ Միրչա Ջոանային, ով մեր երկիր է ժամանել Ռումինիայի ազգային օլիմպիական կոմիտեի և Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամ Հակոբ Կիրմիզյանի 80-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելու նպատակով:

Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-ռումինական հարաբերությունների ներկա վիճակին և զարգացման հեռանկարներին: Փոխադարձ ցանկություն է հայտնվել տարբեր ոլորտներում խորացնել համագործակցությունն ու ամրապնդել երկկողմ կապերը:

Ռումինիայի Սենատի նախագահը նշել է, որ ռումիանահայերը մեծ ներգրավվածություն ունեն Ռումինիայի հասարակական-քաղաքական կյանքում և իրենց ներդրումն են բերում երկրի զարգացման գործին: Միրչա Ջոանայի խոսքով՝ Ռումինիայում մեծ հարգանք են տածում և ջերմ զգացմունքներ ունեն Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ: Այս մասին հայտնում են նախագահի մամլո ծառայությունից:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter