HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ իրավիճակն ավտոճանապարհներին

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 18-ին՝ ժամը 22։15-ի դրությամբ, առատ ձյան և մերկասառույցի պատճառով Վարդենյաց լեռնանցքը և Մ-2 Աղվանի- Տաթև Մ-2 միջպետական ավտոճանապարհը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Գորայք-Զանգեր ավտոճանապարհը, Սարավանի լեռնանցքը, Դիլիջանի և Ստեփանավանի ոլորանները  դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Ճամբարակի, Գավառի, Մարտունիի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի և Աշոցքի  տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter