HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արմավիր» ՔԿՀ-ում ներդրվել է ավելի քան 400 տեսախցիկից բաղկացած ամբողջական տեսահսկման համակարգ

«Արմավիր» Քրեակատարողական հիմնարկում ներդրվել է ավելի քան 400 տեսախցիկից բաղկացած ամբողջական տեսահսկման համակարգ։ Այս մասին հայտնում է Արդարադատության նախարարությունը։

«Մենք այսօր այս տեսախցիկների օգնությամբ կարողանալու ենք վերացնել ապօրինությունները, ինչն էլ իր հերթին բերելու է մարդու իրավունքների պաշտպանության։ Քրեակատարողական հիմնարկներում այն խնդիրները, որոնք տարիներ շարունակ կուտակվել են՝ թմրամիջոցների շրջանառություն, խաղամոլություն, ճնշումներ, ազատազրկվածների նկատմամբ ոտնձգություններ, այդ բոլոր երևույթների դեմ պայքարն այսօր մենք միասին գործարկում ենք այս համակարգի ներդրմամբ։ Սա բարեփոխումների միայն մի մասն է, և ինչպես ասվել է՝ զրո հանդուրժողականություն է լինելու ոչ միայն քրեական ենթամշակույթի, այլև՝ ցանկացած ապօրինության  նկատմամբ»,- ընդգծել է նախարարը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter