Հաստատվել է կորոնավիրուսի 32 նոր դեպք, մահացել է 1 մարդ
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 32-ով՝ ընդհանուր կազմելով 422 286: Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Նախօրեին կատարվել է 2416 թեստավորում (ընդհանուր՝ 2 949 129): Մահացել է 1 մարդ:
Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 8593 է:
Առողջացել է ևս 81 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 409 277-ի: Այս պահին փաստացի բուժում է ստանում 2748 քաղաքացի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել