
Կառավարությունը ՀԾԿՀ-ի թեկնածու է առաջադրել
Կառավարությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) թափուր պաշտոնում առաջադրել է Սեդա Շահինյանի թեկնածությունը: Այս մասին տեղեկանում ենք խորհրդարան ուղարկված նախագծից:
Շահինյանն իրավագիտության մագիստրոսի որակավորում ունի: 2004 թվականից աշխատել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում նախ որպես իրավաբանական և լիցենզավորման վարչության առաջատար մասնագետ, իսկ 2013 թվականից ղեկավարել նույն վարչությունը: 2019 թվականին խորհրդարանի որոշմամբ երեք տարի ժամկետով նշանակվել է ՀԾԿՀ հանձնաժողովի անդամ:
Նշենք, որ թեկնածուի ընտրությունն ընթանալու է փակ գաղտնի ընթացակարգով, սակայն լիագումար նիստերի օրակարգ ընդգրվելու համար հարցը պետք է ստանա ԱԺ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել