HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապան-Տաթև ավտոճանապարհին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 մարդատար ավտոմեքենա և քարշակել 40 բեռնատար

Մարտի 19-ին, ժամը 13:19-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհի 28-րդ կմ-ին բեռնատար ավտոմեքենաները մերկասառույցի պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 մարդատար ավտոմեքենա և քարշակել 40 բեռնատար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter