Տուժածների առողջական վիճակը բավարար է, և նրանց կյանքին ոչինչ չի սպառնում
Վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն այցելել են Երևանի Էրեբունի բժշկական կենտրոն և Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն՝ տեսակցել մայիսի 4-ի երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցած պատահարից տուժածներին: Վարչապետը զրուցել է նրանց հետ և մաղթել առողջություն:
Կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ տուժածների առողջական վիճակը բավարար է, և նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: Առաջիկայում՝ ամբողջովին ապաքինվելուց հետո, նրանք բոլորը դուրս կգրվեն հիվանդանոցներից:
Էրեբունի բժշկական կենտրոնում ներկայում բուժում է ստանում պատահարից տուժած 7, իսկ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում՝ 27 մարդ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել