HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առատ ձյան պատճառով Դիլիջանում անասնագոմի տանիք է փլուզվել․ փրկարարները դուրս են բերել 6 խոշոր եղջերավոր կենդանի

Մարտի 20-ին, ժամը 10:13-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցում փլուզվել է անաս­նագոմ․ ներսում կան ընտանի կենդանիներ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ առատ ձյան պատճառով փլուզվել է Իվանովո փողոցում գտնվող անասնագոմի տանիքից մոտ 40 քմ հատված։

Փրկարարներն անասնագոմից դուրս են բերել 6 խոշոր եղջերավոր կենդանի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter