Ձյան աննախադեպ տեղումների պատճառով Սյունիքի մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ
Սյունիքի մարզպետարանը հայտնում է, որ ձյան աննախադեպ տեղումների, սաստիկ բքի պատճառով Սյունիքի հանրապետական նշանակության մայրուղում եւ մյուս ավտոճանապարհներին ստեղծված արտակարգ իրավիճակի հետեւանքով առաջացող խնդիրների լուծման ու ահազանգերը համակարգելու նպատակով մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ։
«Ուղեւորներն ու վարորդները շտապ արձագանք պահանջող խնդիրների, կեցության, սննդի, առողջական ու այլ հրատապ հարցերի եւ կարիքների համար կարող են զանգահարել 077933955 հեռախոսահամարով»,- նշվում է հայտարարության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել