HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում ձյան շերտի բարձրությունը հասնում է 1մ 20սմ-ի․ երթևեկությունը խաթարվել է

Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ Հանրապետության ամբողջ տարածքում ձյան առատ տեղումները շարունակվում են։

Առատ ձյան պատճառով Արցախում խաթարվել է երթևեկությունը:

Մարտունու շրջանի մի շարք համայնքներում ճանապարհները փակ են: Կարմիր շուկա, Հացի և Հերհեր համայնքներում ձյան շերտի բարձրությունը կազմում է 1մ 20սմ, Ծովատեղ, Ննգի և Խերխան համայնքներում՝ 1մ: Մյուս համայնքներում ճանապարհները դժվարանցանելի են:

Մարտակերտի շրջանի ավտոճանապարհները հիմնականում բաց են, բարձր լեռնային գոտիներում՝ դժվարանցանելի: Ձյան շերտի բարձրությունը կազմում է 40-50 սմ :

Փակ են Ասկերանի շրջանի Խաչմաչ, Սարդարաշեն, Ներքին Սզնեք և Վարդաձոր համայնքների ճանապարհները: Ձյան շերտի բարձրությունը կազմում է 80-ից 100 սմ: Ասկերան քաղաքում և շրջանի մյուս բնակավայրերում երթևեկության համար ճանապարհները դժվարանցանելի են :

Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական մայրուղու որոշ հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց և ցածր հորիզոնական տեսանելիություն :

Փակ է Ջերմուկ-Սարավան-Սիսիան-«Զանգեր»-Գորիս միջպետական մայրուղին :

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter