Փակ է Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Գորիս-Սիսիան-«Զանգեր»-Սարավան հատվածը
Ժամը 21։00-ի դրությամբ Մարտակերտի շրջանի բոլոր համայնքների ճանապարհները բաց են, դժվարանցանելի է բարձր լեռնային գոտիներում: Շրջանում ձյան շերտի բարձրությունը կազմում է 30-40 սմ:
Արցախի Ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ Մարտունու շրջանի միջհամայնքային բոլոր ճանապարհները դժվարանցանելի են: Ձյան շերտն այստեղ կազմում է 60-80 սմ:
Դժվարանցանելի են նաև Ասկերանի շրջանի ճանապարհները: Փակ են Սարուշեն եւ Մխիթարաշեն գյուղերի ճանապարհները։ Ձյան շերտը շրջանում 40-45 սմ է:
Բոլոր ճանապարհահատվածներում կատարվում են մաքրման և աղցանման աշխատանքներ։
Փակ է ՀՀ-ի հետ կապող միջպետական մայրուղու Գորիս-Սիսիան-«Զանգեր»-Սարավան հատվածը:
Այս պահին Արցախի Հանրապետության բարձր լեռնային շրջաններում տեղում է ձյուն։
ՆԳ նախարարությունը հորդորում է եղանակային պայմաններից ելնելով՝ երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել