HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 166 տրանսպորտային միջոց

Մարտի 20-ին՝ ժամը 10։07-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածի 16-րդ կմ-ում ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ։

ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Շինուհայրի և Շուռնուխի առաջնային օգնության կետերից երկու մարտական հաշվարկ։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 125 ավտոմեքենա և 245 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

***

Մարտի 20-ին՝ ժամը 10:16-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ։

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական և Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

Ժամը 16։30-ի դրությամբ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 1 ավտոբուս, 2 բեռնատար, 9 մարդատար ավտոմեքենա և 43 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

***

Ավելի վաղ ԱԻՆ-ը հայտնել էր, որ Մելիքգյուղի սկզբնամասում կան արգելափակված ավտոմեքենաներ:

Փրկարարներն Ալագյազ-Մելիքգյուղ ավտոճանապարհի տարբեր հատվածներից դուրս էին բերել 29 ավտոմեքենա և 80 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter