HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Ընդդիմությունը հիշում է՝ ինչի է եկել ԱԺ, այս մանդատը վերցրել ենք իշխանափոխության համար»․ Հայկ Մամիջանյան

«Պատիվ ունեմ» խմբակցությունը նախաձեռնել է խորհրդարանական լսումներ` ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի թեմայով: Ըստ այդ նախագծի` ընդդիմադիր խմբակցությունը պահանջում է, որ ԱԳ նախարարը և վարչապետը տարեկան համապատասխանաբար՝ չորս և երկու անգամ զեկուցեն խորհրդարանում արտաքին քաղաքականության ոլորտում տարվող բանակցությունների վերաբերյալ: Նիստին ներկա են հանրային, քաղաքական գործիչներ թե՛ Հայաստանից, թե՛ Արցախից:

Բացման խոսքով հանդես եկավ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը: Նրա խոսքով` Ադրբեջանն ու Թուրքիան խաղաղության համար նոր պահանջներ են առաջ քաշում, որոնք իր համոզմամբ Արցախից հրաժարվելու, Արցախի հարցը վերջնական փակելու մասին են: Վանեցյանը հիշեցրեց Արցախի սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ վերջին օրերի սադրանքների, հումանիտար աղետի մասին, ինչին ի պատասխան՝ Հայաստանի իշխանություններն, ըստ նրա, խոսում են խաղաղության դարաշրջանի մասին:

«Նախագծի իմաստն այն է, որ այլևս երբեք որևէ մեկը լկտիության չունենա ասել` ինչ պետք է, դա էլ բանակցում ենք։ Այս գումարման ԱԺ-ի խորհրդարանական ընդդիմությունը կոֆե խմող ընդդիմություն չէ: Ընդդիմությունը հիշում է՝ ինչի է եկել ԱԺ, այս մանդատը վերցրել ենք իշխանափոխության համար, բայց նմանօրինակ սահմանափակումները անհրաժեշտ են քանի դեռ իշխանությունում կան կարդիկ, որոնք Ադրբեջանի թեզերն են հնչեցնում, որոնք այս ամբիոնից չեն համարձակվում ասել, որ Շուշին, Հադրութը և մնացյալ հատվածները օկուպացված են, և որ չեն համարձակվում ասել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»,- ասաց նախագծի հեղինակ Հայկ Մամիջանյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter