HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԳԱԱ-ն առաջարկում է լյարդի ցիռոզի բուժման նոր մոտեցում

Գիտությունների ազգային ակադեմիայի Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի «Դեղաբանության և պաթոհիստոլոգիայի» լաբորատորիայում իրականացվել է լյարդի տոքսիկ ցիռոզի ուսումնասիրում: Արդյունքում հայտնաբերվել է նախնական ախտորոշման շղթայական կապը և դրա բուժման նոր մոտեցումը՝ համակցված բուսական դեղապատրաստուկներով: 

ԸՍՏ ԳԱԱ տարածած հաղորդագրության՝ այս գիտական արդյունքը ստացվել է ՕԴՔԳՏԿ-ի «Դեղաբանության և պաթոհիստոլոգիայի» լաբորատորիայի գիտաշխատող Լիլիթ Արշակյանի ատենախոսական աշխատանքի շրջանակներում՝ լաբորատորիայի աշխատակիցների աջակցությամբ, ըստ համապատասխան ցուցումների: 

«Լյարդ-թոք-երիկամ ֆունկցիոնալ կապով ուսումնասիրվել է լյարդի տոքսիկ ցիռոզի զարգացման դինամիկան, որի վերլուծության արդյունքում մշակվել է հեպատոպրոտեկտորների՝ Ֆլամին/Սիլիմարին բուսական խառնուրդի բուժական ազդեցությունը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ լյարդի տոքսիկ ցիռոզի ախտահարման պայմաններում, նախքան ցիռոզի պաթոլոգիայի դրսևորումը, ի հայտ են գալիս թոքերի և երիկամների ախտաբանական գործընթացներ` ընդհուպ մինչև ըստ սեռային պատկանելիության տարբերության: Ուսումնասիրելով բուսական խառնուրդի երկու տարբեր համակցումներ՝ Ֆլամինի և Սիլիմարինի, որոնք նույնպես ստացվել են Կենտրոնում, պարզել ենք արդյունավետ հարաբերակցությունը և դրանց բուժական ելքերի դինամիկան զարգացող ցիռոզի ժամանակ: Ստացված արդյունքների կիրառման դեպքում նշված օրգանների ախտահարումը կբացահայտի ցիռոզի ծագումնաբանությունը՝ կիրառելով այն գործնական բժշկության մեջ»,- ասաց Լիլիթ Արշակյանը: 

Նա նշեց, որ առաջիկա նպատակներից է իրականացնել լյարդի տոքսիկ ցիռոզի նախանշանների կանխատեսման, զարգացման և նոր խառնուրդով բուժման ընթացքի հետազոտություն՝ լյարդի, թոքերի, երիկամների պատճառահետևանքային կառուցվածքաֆունկցիոնալ փոփոխությունների ուսումնասիրման մոտեցմամբ:

«Նպատակն է ուսումնասիրել նոր խառնուրդի հեպատոպրոտեկտոր հատկությունը, որոնք անջատվել են Հայաստանում աճող Helycrisum Rubicundum և Silybum marianum բույսերից և հետագայում ներդնել այն ցիռոզի բուժման պրակտիկայում, որը կարող է կիրառվել բուժ-հաստատություններում: Առաջիկայում պլանավորում ենք նոր բուսական հումքի տարբեր համակցումների ակտիվության գնահատում` առաջարկված մոդելով լյարդի ախտահարումները վերականգնելու նպատակով»,- ասաց Լիլիթ Արշակյանը: 

Աշխատանքները ներկայացվել են միջազգային գիտաժողովներում: Ներկայում հետազոտությունների տվյալներն ամբողջականացվում են:

Հետազոտությունների որոշ մասն իրականացվել է Ասպիրանտների աջակցության ծրագրի շրջանակներում՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից՝ PMI Science-ի աջակցությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter