
34 հազար եվրո Կովկասի բնության հիմնադրամի կողմից՝ «Արփի լիճ» ազգային պարկին
Կովկասի բնության հիմնադրամը (CNF) 34 հազար եվրո է հատկացրել Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող «Արփի լիճ» ազգային պարկին։ Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։
Հատկացված գումարն ուղղվելու է պահպանվող տարածքի ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը, այդ թվում՝ աշխատակիցների հավելավճարներին, տրանսպորտային նյութերի, արտահագուստի, սարքավորումների ձեռքբերմանը, կոմունալ և այլ ծախսերին, որոնք անհրաժեշտ են ազգային պարկի արդյունավետ գործունեության համար:
Նախարարությունից հայտնում են նաև, որ այս տարվա գումարային առաջին փոխանցումը ստացել է նաև «Զանգեզուր» կենսոլորտային համալիրը՝ 142 հազար 500 եվրոն գումարի չափով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել