HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Իրենք ավելի շուտ հաշվետվություն կտան Ալիևին, քան Հայաստանի խորհրդարանին ու հասարակությանը»․ Նաիրա Զոհրաբյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանական լսումներին հայտարարեց, որ Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին որևէ ուշադրություն չդարձեց թե՛ Հայաստանի իշխանությունը, թե՛ միջազգային հանրությունը, ապա համեմատականներ իրականացրեց ուկրաինական հումանիտար աղետի շուրջ ստեղծված միջազգային հանրության արձագանքի հետ:

«Երեկ Ադբեջանի ԱԳՆ խոսնակը հայտարարեց, որ Հայաստանը ոնց որ թե հետևություներ չի անում 44-օրյա պատերազմից, իսկ ինչ հետևություններ պետք է անի Հայաստանը: Խոսում են խաղաղության պայմանագրի մասին, իշխանությունները փորձում են Օվերտոնի պատուհանի սկզբունքով շրջանառության մեջ դնել ամենավտանգավոր թեզը` այս կամ այն կարգավիճակով Արցախն Ադբեջանի կազմում ներառելու, և իրենց պաշտոնյաները` ինչ-որ դիջեյներ կան թրքահպատակներ, տարատեսակ լղոզված ձևակերպումներով, թե պիտի քննարկվի, որևէ կարգավիճակով կլինի…Արցախի` որևէ կարգավիճակով Ադրբեջանի կազմում ներառելը ցեղասպանություն է նշանակում, արցախասպանություն»,- ասաց նա:

Զոհրաբյանը հիշեցրեց Ադրբեջանի նախկին ՄԻՊ Էլմիրա Սուլեյմանովայի խոսքը հայ քնած սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի մասին, որ վերջինս պետք է ադրբեջանցիների համար հայրենասիրության օրինակ լինի:

Զոհրաբյանն անդրադարձավ քննարկվող նախագծին, որով առաջարկվում է, որ վարչապետը տարեկան երկու, իսկ ԱԳ նախարարը տարեկան չորս անգամ հաշվետվությամբ հանդես գան խորհրդարանում, ասաց, թե նախաձեռնությունը ողջունում է, սակայն համոզված է, որ քաղաքական մեծամասնությունն այն մերժելու է:

«Իրենք ավելի շուտ հաշվետվություն կտան Ալիևին, քան Հայաստանի խորհրդարանին ու հասարակությանը, բայց կարծում եմ՝ Արցախը վեջնականապես կորցնելու հետհաշվարկը սկսված է, մենք հապաղելու ժամանակ չունենք, կոնկրետ քայլեր են պետք: Շատ ցավում եմ, որ ՌԴ-ն դուրս եկավ Եվրոպայի խորհրդից, չի բացառվում նաև, որ ՌԴ-ն դուրս կգա ԵԱՀԿ Մինսկի խմբից, իսկ դա կնշանակի ուղղակիորեն տապալել Մինսկի խբի աշխատանքները, այնպես որ հարգելի հայրենակիցներ, մեր հույսները մեզ վրա պետք է դնենք»,- եզրափակեց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter