HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Երևանում որևէ ինքնակամ կառույց այլևս չի օրինականացվելու». Հրաչյա Սարգսյան

Այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն։ Քաղաքապետարանի լրատվական ծառայությունները մանրամասներ է ներկայացել խորհրդակցությունից, որը ներկայացնում ենք ստորև․

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն, անդրադառնալով արձանագրվող դեպքերին ու թեժ գծով ստացվող ահազանգերին, բնակիչներին մեկ անգամ ևս հորդորել է զերծ մնալ ապօրինի գործողություններից: «Երևանում որևէ ինքնակամ կառույց այլևս չի օրինականացվելու»։

***

Մայրաքաղաքում քաղաքացիների դժգոհությունները հաճախակի են թափառող կենդանիների հետ կապված: Աշխատակազմին ներկայացնելով «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Արմեն Բեգոյանին՝ քաղաքապետը հանձնարարել է գրանցել առկա խնդիրներն ու պատրաստել համապատասխան արձանագրություններ՝ դրանց համալիր լուծումներ տալու նպատակով:

***

Երևանյան փողոցներից կապամոնտաժվեն ոչ պիտանի գովազդային վահանակները: Բոլոր վարչական շրջաններում գույքագրման աշխատանքներն արդեն ավարտվել են: Գործընթացը կմեկնարկի ապրիլի 1-ից:

***

Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջաններում սուբսիդիոն պայմանագրերի համաձայն մեկնարկել են չլուսավորվող փողոցների արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները:

***

Ավարտական ակտերի և շինթույլտվությունների տրամադրման հետ կապված ուշացումները հաճախ կապում են քաղաքապետի զբաղվածության և դրանք չստորագրելու հետ: Անդրադառնալով երևույթին՝ քաղաքապետ Սարգսյանը նշել է, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Միաժամանակ նշվել է, որ ծանրաբեռնվածության առումով խնդիրներ կան շինթույլտվությունների տրամադրման հետ կապված, և քաղաքացիներին որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով քաղաքապետարանն այսօր կառուցվածքային փոփոխություններ է նախաձեռնել ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունում:

***

Երևանի Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի ևս երեք դահլիճ կհիմնանորոգվի: Աշխատանքների սկիզբը նախանշված է 2023 թվականին: Հանձնարարվել է մարզադահլիճների հիմնանորոգման նախագծման մրցույթը հայտարարել արդեն այս տարի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter