«Ժողովուրդ». Կարեն Ավագյանին մանդատից կզրկե՞ն փուչիկների պատճառով
Թերթը փորձել է Աժ պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանից պարզել' արդյոք նա իր մեղքի բաժինը չունի մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած փուչիկների պայթյունի մեջ, և ընդհանրապես, հնարավո՞ր է' պայթյունի հետևանքով պատգամավորի մանդատ չստանա:
«Ես չեմ կարծում, որ դա որևէ առնչություն ունի իմ անձի հետ»,- հավաստիացրել է Ավագյանը:
Թերթի տեղեկությունների համաձայն' օրերս փուչիկների մեջ գազ լցնող կազմակերպություններից մեկի ներկայացուցիչները կանչվել են ՀՀ ոստիկանություն: Պարզվել է, որ այդ կազմակերպությունը նման գործունեությամբ զբաղվելու արտոնագիր չունի: Ոստիկանության հասարակայնությւսն հետ կապերի և լրատվության վարչության պետ Մշոտ Ահարոնյանը թերթի հետ զրույցում տեղեկացրել է, որ փուչիկներ տեղափոխող և պայթեցնող անձինք հայտնի են, սակայն նախաքննության գաղտնիությունից ելնելով' այդ տեղեկությունը դեռևս չի հրապարակվի:
Լուս.` «a1+»-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել