HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բայրամովն ու Լավրովը քննարկել են Արցախում և Ուկրաինայում առկա իրավիճակը

Կայացել է Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը։ Այդ մասին հայտնում է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Համաձայն հաղորդագրության՝ կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա ընթացիկ իրավիճակը, այդ թվում՝ նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունները։ Բացի այդ, երկու երկրի ԱԳ նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային համագործակցության «3+3» ձևաչափով հանդիպումների հետագա ընթացքը։

Հեռախոսազրույցի ընթացքում Լավրովն ու Բայրամովը մտքեր են փոխանակվել նաև Ուկրաինայի շուրջ առկա իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև այլ հարցեր, որոնք գտնվում են երկու երկրի հետաքրքրությունների շրջանակներում։

Հիշեցնենք նաև, որ Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույց է ունեցել նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Վերջինս ՌԴ ԱԳ նախարարին է ներկայացրել Ադրբեջանի սադրանքների հետևանքով ստեղծված իրավիճակը։

Կոլաժը՝ ՌԴ ԱԳՆ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter