ՔԿ․ պարզվում են երիտասարդի մահվան հանգամանքները
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում միջոցներ են ձեռնարկվում 24-ամյա երիտասարդի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՔԿ-ի փոխանցմամբ, նախնական տվյալներով, 2022թ. մարտի 21-ին՝ ժամը 06:40-ին, քաղաքացին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ «Կիևյան» կամրջից տղա է ցած նետվել:
Կատարվել է դեպքի վայրի զննություն: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել