HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանի հավաքականն սկսում է պատրաստվել առաջիկա խաղերին

Հայաստանի ազգային հավաքականը, որն առաջիկայում 2 ընկերական խաղ է անցկացնելու, այսօր սկսել է մարզական հավաքը։ Հիշեցնենք, որ մարտի 24-ին՝ ժամը 20։00-ին, Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում Խոակին Կապառոսի սաներն ընդունելու են Մոնտենեգրոյի ընտրանուն, իսկ ամսի 27-ին Օսլոյում հանդիպելու են Նորվեգիային։ 

Ինչպես հայտնում է ՀՖՖ-ն, մեր թիմը հավաքն սկսել է հետեւյալ կազմով։

Դարպասապահներ

Դավիթ Յուրչենկո - «Փյունիկ»
Արման Ներսեսյան - ԲԿՄԱ
Հենրի Ավագյան - «Նորավանք» 

Պաշտպաններ

Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան)
Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»
Արման Հովհաննիսյան - «Փյունիկ»
Դավիթ Տերտերյան - «Արարատ-Արմենիա»
Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատ - «Նոա»
Ստյոպա Մկրտչյան - ԲԿՄԱ

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ

Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)
Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Սլովակիա)
Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»
Սոլոմոն Ուդո - «Արարատ-Արմենիա»
Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ»
Արտյոմ Ավանեսյան - «Արարատ-Արմենիա»
Արթուր Սերոբյան - ԲԿՄԱ
Էրիկ Վարդանյան - «Ուրարտու»
Գեւորգ Ղազարյան - «Փյունիկ»

Նշված 18-ին այսօր՝ կեսօրից հետո, կմիանան ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանն ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ Վաղը՝ մարտի 22-ին, Երեւան կժամանեն իսպանական «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանն ու դանիական «Սիլկեբորգի» պաշտպան Անդրե Չալըշըրը։

Վերը նշվածներից առաջին անգամ ազգային թիմ են հրավիրվել Ստյոպա Մկրտչյանը, Արթուր Սերոբյանը (ԲԿՄԱ) եւ «Փյունիկը» ներկայացնող Հովհաննես Հարությունյանը։ 

Հավաքականի առաջիկա 2 խաղը բաց կթողնի առանցքային խաղացողներից պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, որի անունը կար Կապառոսի հրապարակած նախնական ցուցակում։ Կիպրական «Անորտոսիսի» խաղացող Համբարձումյանի Covid-19 թեստի պատասխանը դրական է եղել։ Նրա փոխարեն թիմին միացել է «Նոայի» պաշտպան Ժորդի Արարատը։ Իր ակումբի՝ ամերիկյան «Կոլամբուս Քրյուի» վերջին խաղում ստացած վնասվածքի պաճառով հավաքականին չի միանա նաեւ կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։ Ըստ ՀՖՖ-ի՝ վնասվածք է ստացել նաեւ բելգիական «Բրյուգեի» հարձակվող Սարգիս Ադամյանը, որի փոխարեն թիմին կմիանա «Ուրարտուի» հարձակվող Արթուր Միրանյանը։ 

Նկատենք նաեւ, որ սա մեր հավաքականի առաջին հանդիպումն է այն բանից հետո, երբ թիմի առաջատար ու ավագ Հենրիխ Մխիթարյանը մարտի սկզբին հայտարարեց ազգային ընտրանում ելույթներն ավարտելու մասին։   

Հավաքի շրջանակներում մեր թիմն առաջին մարզումը կանցկացնի այսօր՝ ժամը 18:00-ին:

Հիշեցնենք, որ այս պահին ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի հավաքականը 92-րդն է, Մոնտենեգրոն՝ 72-րդը, իսկ Նորվեգիան՝ 45-րդը։

Ընկերական հանդիպումները նախապատրաստական փուլ են Ազգերի լիգայի 2022-2023 թթ․ խաղարկությունից առաջ։

Մեր թիմն իր գալիք մրցակիցներին նախկինում հանդիպել է միայն պաշտոնական խաղերում։

Հայաստանն ու Մոնտենեգրոն մրցել են երկու անգամ աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլում: 2016-ի նոյեմբերի 11-ին Երեւանում մերոնք, խաղի ընթացքում պարտվելով 0-2 հաշվով, կամային հաղթանակ տարան 3-2. գոլերի հեղինակ դարձան Արտակ Գրիգորյանը, Վարազդատ Հարոյանը, Գեւորգ Ղազարյանը, որոնք այսօր թիմում են: Պատասխան հանդիպումը կայացավ 2017-ի հունիսի 10-ին Պոդգորիցայում: Տանտերերը ռեւանշի հասան 4-1 հաշվով: Մեր թիմից միակ գոլը խփեց Ռուսլան Կորյանը: 

Նորվեգիային էլ հանդիպել ենք ԱԱ-2002-ի ընտրական փուլում: 2000 թ. սեպտեմբերի 2-ին Օսլոյում գրանցվեց 0-0, իսկ 2001-ի հոկտեմբերի 6-ին սկանդինավցիները Երեւանում առավելության հասան 4-1 հաշվով: Մերոնցից միակ գոլը խփեց Հայկ Հակոբյանը:

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter