HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». ՕԵԿ-ի «տունը կռիվ է ընկել». Արթուր Բաղդասարյանը 87310 ՕԵԿ անդամների մեղադրում է կաշառակերության մեջ

Մեր երկրի քաղաքական «պրակտիկայում» եզակի դեպք է արձանագրվել: Կուսակցության առաջնորդը կուսակցության անդամների 51,4%-ին հրապարակավ անվանել է ընտրակաշառակեր: Ինչպես հայտնի է, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը քարոզարշավի ընթացքում քանիցս հպարտացել է' նշելով, որ «Օրինաց երկիրը» 170000 անդամ ունի: Երբ պարզվեց, որ այս կուսակցությանը ընտրությունների ժամանակ ձայն է տվել 82690 քաղաքացի, ՕԵԿ-ի «տունը կռիվ ընկավ»:

Երկու օր առաջ Ա. Բաղդասարյանը հրապարակավ պաշտոնական հայտարարություն արեց, որտեղ մասնավորապես ասում է. «Ափսոսանք եմ հայտնում այն իրողության կապակցությամբ, որ շատ մարդիկ, ովքեր գրանցվել էին որպես «Օրինաց երկիր» կուսակցության անդամներ, անհողդողդ (երևի ուզում էր ասել' անհաղորդ.- խմբ.) մնացին իմ և կուսակցության ղեկավարության կողմից հնչեցված կոչերին և տեղի տվեցին ընտրակաշառքի գայթակղությանը»: Փաստորեն 87310 կուսընկերոջ մեղադրեց կաշառակերության մեջ:

Իսկ ի՞նչ հիմքեր ունի առաջնորդը, որ իրենց ձայն տված մարդիկ իր կուսակիցներն են: Գուցե մոլորված սովորական քաղաքացինե՞ր են: Գուցե իր կուսակիցներից ոչ ոք ձայն չի՞ տվել ՕԵԿ-ին:

Մեկնաբանություններ (1)

GAGIK
PASTOREN SA EL E NSHUM VOR @NTRAKASHARK SHAT E EXEL,,,,MENAK HANRAPETAKAN@ CHI @NDUNUM ,,,,,,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter