Ադրբեջանական գերության մեջ է 38 անձ, որոնցից 3-ը՝ քաղաքացիական. ԱԳ նախարար
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի մարտի 21-ի նիստում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայերին։
«Ադրբեջանում դեռևս ապօրինաբար պահվում են հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք: Եվ Հայաստանը շարունակում է միջազգային տարբեր ձևաչափերով բարձրաձայնել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց անհապաղ վերադարձի հարցը: Ադրբեջանը դեռևս պահում է 38 անձի՝ ռազմագերու, պատանդի և այլ կարգավիճակով պահվող անձինք: 38-ից 3-ը քաղաքացիական անձինք են: Ուշագրավ է, որ 38-ից 2-ը գերեվարվել են նախքան նոյեմբերի 16-ը տեղի ունեցած էսկալացիան»,-ասաց նախարարը:
Նշենք, որ Քննչական կոմիտեն այսօր հայտնել էր պատերազմի զոհերի թիվը`3822: Այսօրվա` մարտի 21-ի դրությամբ անհայտ է 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել